Օգտագործման կանոններ


Սույն կայքի (այսուհետ՝ Կայք) օգտագործման պայմաններ և գաղտնիության քաղաքականությամբ (այսուհետ` Պայմաններ) կարգավորում են ինտերնետային կայք էջի և դրանում առկա Անձնական էջի բացման, սպասարկման, օգտագործման կանոնները։ Խնդրում ենք ուշադիր կարդալ Պայմանները, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ Ընկերության և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Եթե սույն Օգտագործման պայմանների և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:

Կայքից օգտվելիս արգելվում է այլ անձանց տրամադրել կամ հրապարակել որևէ անձնական տեղեկատվություն։

Կայքը կարող է պարունակել տեղեկատվություն այլ կայքերի աղբյուրներից և հղումներ դեպի այլ կայքեր: Ընկերությունը չի հաստատում, չի հովանավորում, չի երաշխավորում կամ այլ կերպ պատասխանատվություն չի ստանձնում հղված կայքերում արտացոլված տեղեկատվության համար: Ընկերությունը վերահսկողություն չի իրականացնում հղված կայքերի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության և գաղտնիության քաղաքականության համար:

Ընկերությունը իր հայեցողությամբ կարող է փոփոխել սույն Օգտագործման պայմանները և գաղտնիության քաղաքականությունը կամ թարմացնել Կայքի տարբեր բաժիններ ցանկացած ժամանակ: Շարունակելով օգտագործել Կայքը՝ Դուք հավաստում եք, որ համաձայն եք կատարված բոլոր փոփոխությունների հետ:

Դուք իրավունք չունեք

  1. Կայքում առկա տվյալները պատճենահանել, վերացուցադրել, փոփոխել, հրապարակել կամ ներբեռնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է Կայքից սույն Պայմանների համապատասխան բնականոն օգտվելու համար (օրինակ՝ տվյալների պահումը համակարգչի RAM հիշողությունում):
  2. Կայքից օգտվելիս խախտել Ընկերության կամ այլ անձանց իրավունքներն ու շահերը, կամ կատարել որևէ գործողություն, որը կարող է դժվարեցնել կամ անհնարին դարձնել կայքի այլ օգտագործողների կողմից դրանից օգտվելը:
  3. Կայքից օգտվելիս չտարածել անօրինական, վիրավորական, զրպարտող կամ անթույլատրելի այլ նյութեր և տեղեկություններ:
  4. Կիրառել որևէ սարք կամ ծրագրային ապահովում, որը խոչընդոտում է Կայքի բնականոն աշխատանքին:
  5. Օգտագործել որևէ սարք, ավտոմատ ծրագրային ապահովում կամ իրականացնել գործընթաց (spiders, robots, etc.), որն ուղղված է Կայքի կամ դրա առանձին մասերի փոփոխություններին հետևելուն կամ պատճենահանելուն:
  6. Փորձել մուտք գործել կամ այլ կերպ չարտոնված մուտքի հնարավորություն ստանալ Կայքի այն բաժիններ, որտեղ Ձեր մուտքի հնարավորությունը սահմանափակված կամ արգելված է:

Կատարել այլ գործողություն, որը խախտում է կայքում հրապարակված նյութերի հետ կապված մտավոր սեփականության իրավունքները կամ Կայքի բնականոն աշխատանքը:

Կայքը օգտագործում և պահում է քուքիներ (cookies), վերլուծություններ կատարելու, գովազդներն անհատականացնելու և կայքում Ձեր նախընտրությունները ուսումնասիրելու համար։ Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Մենք կարևորում ենք Ձեր տվյալների գաղտնիության ապահովումը։ Սեղմելով «Ընդունել» կոճակը՝ դուք համաձայնում եք կայքի կողմից քուքիների օգտագործմանը։

Կայքում Անձնական էջ ունենալու դեպքում Դուք պատասխանատվություն եք կրում Անձնական էջում գործողությունների իսկության, ամբողջականության, արժանահավատության և դրանից բխող հետևանքների համար: Ձեր անձնական էջում կատարվող գործողությունները Կայքի կողմից դիտարկվելու են որպես Ձեր կամքի ուղղակի և իրական արտահայտում: Կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից կատարված տպագրական և այլ սխալների համար:

Դուք պարտավորվում եք պահպանել Անձնական էջ մուտք գործելու համար անհրաժեշտ տեղեկությունների գաղտնիությունը, չհրապարակել կամ երրորդ անձանց որևէ կերպ հայտնի չդարձնել Ձեր Անձնական էջի բացման և շահագործման համար օգտագործվող գաղտնաբառերը, կոդերը և այլ տվյալները կամ կատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել այդպիսի տվյալներն երրորդ անձանց հայտնի դառնալուն։

Կայքն իրավունք ունի

  • սեփական նախաձեռնությամբ՝ ժամանակավորապես, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել Ձեր Անձնական էջի միջոցով ծառայությունների մատուցումը՝ համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնելու կամ վերջինիս անվտանգությունը, հուսալիությունը և անխափան աշխատանքն ապահովելու նկատառումներով
  • կասեցնել կամ դադարեցնել Ձեր Անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ Ընկերությունը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր Անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից,

Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։կասեցնել կամ դադարեցնել Ձեր Անձնական էջի օգտագործումը սույն Պայմանների խախտմամբ այն օգտագործվելու պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ Ընկերությունը հիմքեր ունի ենթադրելու, որ Ձեր Անձնական էջն օգտագործվում է երրորդ անձանց կողմից, Կայքի կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործումը իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Հաճախորդների աջակցում

Հեռ։ +374 12 888 000

Email: [email protected]

Հաճախորդների սպասարկման ժամեր` Երկուշաբթի - Ուրբաթ, ժ. 9։00 - 19։45

Ոչ աշխատանքային օրեր՝ Շաբաթ - Կիրակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒն՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ։ ՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Շարունակել
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒն՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ։ ՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Շարունակել
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒն՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ՎԱՐԿԱՏԵՍԱԿՆ ՈՒՆԻ ԲԱՐՁՐ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ։ ՈՒՍՏԻ ՆԱԽԱՊԵՍ ԴԻՏԱՐԿԵՔ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵՔ ՎԱՐԿԸ ՄԱՐԵԼՈՒ ՁԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Շարունակել