ընկերությունը ֆինանսական ընկերություն է, որի առաքելությունն է
Հայաստանի ֆինանսական շուկայում մատուցել պարզ, արագ և հասանելի
վարկեր մեր հաճախորդներին։
Ընկերության հիմնական նպատակն է հնարավորինս արագ աջակցել այն
հաճախորդներին, ովքեր ունեն ֆիանանսական միջոցների անհրաժեշտություն։
Լինել ամենաարագ, ամենապարզ և հուսալի ծառայություններ մատուցող վարկային կազմակերպությունը Հայաստանում։
Ընկերությունը ստեղծվել է 24/09/19 թվականին ստանալով ՀՀ կենտրոնական բանկի թիվ 49 լիցենզիա։ Ընկերությունը հիմնադրվել է Լատվիայի Հանրապետության քաղաքացի Մարթինս Բաումանիսի կողմից։ 08/07/21 թվականին ընկերությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հակոբյան Լիլիթի կողմից։
Միխայիլ Ամիրխանյանը (ծնված 24 հուլիսի 1981թ) 1999-2004 թթ․ սովորել է Կրթության Միջազգային Ակադեմիայում՝ Ձեռնարկությունների էկոնոմիկա մասնագիտությամբ, այնուհետև 2007-2009 թթ․ սովորել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնում և ստացել է մագիստրոսի կոչում։ 2020-2021 թթ․ սովորել է UK Chartered Management Institute-ում, կառավարում և առաջնորդում մասնագիտությամբ և ստացել է CMI Level 5 Diploma։ 2015-2017 թթ․ աշխատել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ Ընկերությունում որպես Մոնիտորինգների բաժնի գլխավոր մասնագետ։ 2017-2018 թթ․ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ Ընկերությունում ստանձնել է ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը։ 2018-2019 թթ․ զբաղեցրել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ Ընկերությունում ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի պետի Ժ/Պ։ 2019-2023թթ․ հանդիսացել է «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲ Ընկերությունում որպես Մասնաճյուղի Կառավարիչ։ 2023-2024 թթ․ հանդիսացել է «ԲԵՍԹ ԳՐՈՒՊ» ՍՊ Ընկերության գործադիր տնօրենը։ 2025 թվականի Մայիս ամսից զբաղեցնում է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Աննա Կարապետյանը (ծնված 04 ապրիլ 1982թ) զբաղեցնում է «Այո» ՈւՎԿ ՓԲ ընկերության Գլխավոր հաշվապահի պաշտոնը 2019 թվականի սեպտեմբեր ամսից։ 2018-2021 թթ հանդիսացել է «Վարկս Էյ Էմ» ՈւՎԿ ՓԲ ընկերությունում Առաջատար հաշվապահ։ 2015-2021 զբաղեցրել է «Նորվիկ» լուծարվող ՈւՎԿ ՓԲ ընկերությունում Լուծարային հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2009-2015թթ․ աշխատել է «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲ ընկերոթյունում Գլխավոր հաշվապահի տեղեկալ, իսկ 2007-2009 թթ՝ ավագ հաշապահ։
Ընկերության 95% բաժնետեր է հանդիսում Լիլիթ Հակոբյանը և 5% բաժնետեր է հանդիսանում Հակոբ Հակոբյանը։
Հեռ։ +374 12 888 000
Email: [email protected]
Հաճախորդների սպասարկման ժամեր` Երկուշաբթի - Ուրբաթ, ժ. 9։00 - 19։45
Ոչ աշխատանքային օրեր՝ Շաբաթ - Կիրակի